-
03.03.2020|
00:05
Տե՛ր, օգնի՛ր երգել
Մարդկության բոլոր
ցավերի վրա,
Սարերից վերև ճախրող
ձայներով,
Դեպ երկինք ուղղված լուսեղ կանթեղով:
-
28.02.2020|
09:24
Գարուն կգա,
Դու այցի կգաս` լուսեղ կանթեղով։
Ցորեն ու հացի բույրը հակինթե,
Կլցվի մեկեն սրտերիս վրա:
-
25.02.2020|
00:08
Երկինքն իջնում է,
Բայց մեր ոտները`
դեռևս կավից,
Ցեխոտում են լուրթ
կապույտը երկնի։
Ինչու՞ է այդպես:
-
21.02.2020|
00:03
Անցար իմ կողքով,
Տեսար արյան մեջ, անօգ ու տկար
Մահվան ձեռները համրորեն բռնած….
-Ապրի՛ր,- ասացիր,
Թանկ ես ինձ համար։
-
18.02.2020|
09:35
Մթության միջով ափերս
սառած
Դեպ քեզ եմ մեկնում`
անկենդան ու լուռ,
Կենդանի ջրից մի ումպ
անելու,
Անապատում այս չմոլորվելու:
-
14.02.2020|
00:06
Դու առողջներին պետք չես, Տե՛ր, բնավ,
Կաղերն ու խուլերն են դեպի Քեզ վազում։
-
11.02.2020|
00:11
Տուր մեր ոտնատեղը
մեզ, Տեր,
Խոստումիդ հարմար,
Տուր մեզ ամրություն`
Քայլելու այս տաք
անապատներով:
-
07.02.2020|
00:14
Սպասումների առավոտները
Կրկին լուռ դողով ծեծում են դուռը։
Հեռացածների ձայներն են լսվում
Հալվող ձյուների տաք հալոցքներում:
-
04.02.2020|
00:03
Լույս արեգական`
հավատքի խորան.
Քո ողորմածության դռներն
են բացվում
Այս առավոտյան:
-
31.01.2020|
09:43
Ամենակարող,
Իցիվ լսեինք ձայնդ կենդանի,
ՈՒ մարմնավոր ծանր կերպերից,
Մեր հոգուն իջնող խավարի մեգից
Զատվեինք մի պահ: